Հասարակություն 

Արգելված լուսանկարներ Հյուսիսային Կորեայից

Ֆրանսիացի լուսանկարիչ Էրիկ Լաֆֆորգին հաջողվել է Հյուսիսային Կորեայում լուսանկարահանել բացառիկ կադրեր։ Վերջին այցից հետո ներքին տեղեկատվության տարածման համար Լաֆֆորգը ստացել է մուտքի վերջնական արգելք:

Այս երկրում տիրում է տոտալիտար ռեժիմ, որը միանգամայն նման է խորհրդային կոմունիզմին: Այնտեղ ամբողջ իշխանությունը պատկանում են Կորեայի Աշխատավորների կուսակցությանը, որը ղեկավարում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Շրջագայություններ զբոսաշրջիկների համար անցկացվում են պետության կողմից ​​հաստատված ուղեցույցերով, որի համաձայն արգելված է լուսանկարահանումն ու տեսանկարահանումը: Քիչ մարդկանց է հաջողվել գաղտնի լուսանկարել և պահպանել այն, ինչպես դա հաջողվել է Էրիկ Լաֆֆորգին:

Բեմական լուսանկար: Եթե ​​ուշադիր նայեք, կտեսնեք, որ հնագույն համակարգիչներն անտուրաժ են: Նրանցից ոչ մեկը միացված չէ ինտեռնետ ցանցին

Փողոցում լուսանկարվելու համար ուսանողները հագնում են հատուկ վերնաշապիկ

Փհենյանի մետրոն է, որը ծառայում է որպես ռումբի ապաստարան: Այն համարվում է աշխարհի ամենախորը թունելը

Հյուսիսային Կորեայում արգելված է լուսանկարահանել անավարտ նկարները

Վանսանի պիոներական ճամբարի երեխաները վախենում են էքսկալատորից, քանի որ առաջին անգամ են տեսնում այդպիսի բան

Հերթ կանգնելը կորեացիների համար դարձել է ազգային սպորտաձև

Կիմ Չենն Ընի արձանը հետևից լուսանկարահանելը համարվում է անհարգալից վերաբերմունքի դրսևորում

Հյուսիսային Կորեայում ընդունված չէ խոսել փողից, աշխատավարձի չափից, անշարժ գույքի գներից, ինչպես նաև առևտրից ստացված գումարի մասին

Ածուխով լցված բեռնատարները Հյուսիսային Կորեայում

Նույն շարքից