Հասարակություն 

Արտակարգ դեպք Իջևանում. վիճաբանության ժամանակ կծել են երիտասարդի ականջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից