Տեսանյութեր Հասարակություն 

Լյուքսեմբուրգում ուժեղ պտտահողմը վնաս է հասցրել բազմաթիվ բնակավայրերի․ կան տուժածներ /Տեսանյութ/

Երեկ՝ օգոստոսի 9-ին, երեկոյան ուժեղ պտտահողմը մեծ վնասներ է հասցրել Լյուքսեմբուրգի երկու բնակավայրերում Բելգիայի հետ սահմանի մոտակայքում և զգալի վնասներ է պատճառել քաղաքային շենքերին․ առնվազն յոթ մարդ է տուժել:

«Երեկոյան պտտահողմը հարվածել է Բաշարաժի և Պետանժի քաղաքապետարանին՝ պատճառելով մեծ վնաս բազմաթիվ տների և սուպերմարկետների: Դեպքի վայր է ժամանել լրացուցիչ ստորաբաժանում»,-հայտնել է Լյուքսեմբուրգի փրկարար և հրշեջ ծառայությունը:

Պտտահողմը վնասել է ավելի քան 100 տուն, որոշ տեղերում ամբողջությամբ քանդվել են տանիքները, ինչը որոշ ճանապարհների արգելափակման պատճառ է դարձել, որը մեծապես բարդացրել է փրկարար ծառայության աշխատանքը: Վնասված մեքենաների ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ:

https://twitter.com/SevereWeather_N/status/1159903282225135616?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1159903282225135616&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1234837%2Ftornado_obrushilsia_na_liuksiemburgh_iest_postradavshiie_--_vidieo

Նույն շարքից