Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ առ ժամանակ նկատվող ակտիվությանը։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, թե իր համար անհասկանալի է «պախկված» տեղից ինչ-որ բաներ ասելը և եթե քաղաքականություն է ուզում վերադառնալ պետք է բացահայտ ասի այդ մասին։


«Ինձ համար որպես քաղաքական երևույթ` անհասկանալի է «պախկված» տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է անել բացահայտ: Անցել են այն ժամանակները, որ քողարկված ժամանակ առ ժամանակ քայլեր էին կատարվում: Եթե դու ուզում ես քաղաքականություն վերադառնալ, ապա պետք է բացահայտ ասես, թե որոնք են քո ծրագրերը, և նման գործելաոճին վերջ տաս»,- նշեց նա։


Անդրադառնալուց սահմանադրական բարեփոխումների շուրջ արված Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Համաձայն չեմ երկրորդ Նախագահի գնահատականների հետ: Վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծվել է երկրում»։

Հրայր Թովմասյանի խոսքով՝ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել նաև խորհրդարանական համակարգի անցնելու միջոցով:

Նույն շարքից