Հասարակություն 

Գոգավանի անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթևեկելի գոտուց։

Այդ մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Նշվում է նաև, որ անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը։

Հիշեցնենք, որ այսօր Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել էր սպիրտ տեղափոխող բեռնատար, որի հետևանքով փակվել էր անցակետ տանող ավտոճանապարհը։

Նույն շարքից