Միջազգային Հասարակություն 

Լիբիայում տոնի առթիվ պատերազմը դադարեցրին

Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը, որի Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ուժերը գրոհել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին, հայտարարել է բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այդ մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:

Հաղորդվում է, որ հրադադարը ժամանակավոր է և տևելու է մինչև գլխավոր մահմեդական տոնի` Էյդդ ալ-Ադան, նույն ինքը՝ Ղուրբան Բայրամ, Հաջիի տոնի ավարտը: Այս տարի այն տոնելու են օգոստոսի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։

Օգոստոսի 9-ին կառավարական ուժերը համաձայնեցին հրադադարին: Խախտումները կհսկի Լիբիայում ՄԱԿ աջակցման առաքելությունը (UNSMIL):

Ներկայում ԼԱԲ-ը վերահսկում է Տրիպոլիի հարավային արվարձանները: Հուլիսի վերջին նա սկսեց քաղաքի վրա հարձակողական գործողությունների երկրորդ փուլը:

Նույն շարքից