Քաղաքականություն 

Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի կառավարության կայքում և թարգմանված է 9 լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն։

 

Իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն է հայտնել։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ հայ քաղաքացիների և աշխարհի բոլոր հայերի համար կարևոր նշանակություն ունի ապրիլի 24-ը։

 

Նա նշել է, որ այդ ժամանակաշրջանն Օսմանյան կայսրության տարածքում ապրած թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնավոր բնակիչների համար՝ անկախ կրոնից և էթնիկ ծագումից, ցավերով լի դժվարին շրջան է եղել։

 

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն է»,- ասել է Էրդողանը։

Նույն շարքից