Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Կորեայի նախագահին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության Նախագահ Փաք Գյոնհեին՝ կորեական «Սևոլ» ուղևորատար նավի ողբերգական պատահարի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ դպրոցական տարիքի երեխաների:


Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Կորեայի Նախագահին և կորեացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 

Նույն շարքից