Հասարակություն 

Եղիսաբեթ թագուհին հիասթափված է բրիտանացի քաղաքական գործիչներից. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հայտարարել է, որ հիասթափված է երկրի քաղաքական դասով ու դրա՝ «կառավարելու ունակության բացակայությամբ»,-գրում է The Sunday Times-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:

Ինչպես նշում է պարբերականը, բրիտանացի միապետը ելույթ է ունեցել այդ մեկնաբանությամբ խորհրդարանականների այն սպառնալիքների ֆոնին, որ կներքաշեն նրան բրեքսիթի հարցով զարգացող կոնֆլիկտի մեջ:

Նշվում է, որ Միացյալ Թագավորության գահին լինելու 67 տարիների ընթացքում դա թագուհու ամենաուժեղ հայտարարություններից մեկն է, քանի որ նա հազվադեպ է հայտնում իր կարծիքը քաղաքական մթնոլորտի մասին:

Եղիսաբեթ թագուհու մեկնաբանությունն ընդգծում է, որ նա հոգնել է 2016 թվականի հանրաքվեից մնացած պայթյունավտանգ քաղաքական հետեւանքներից, որոնք շարունակում են ճեղքել երկիրն ու խորհրդարանը, նշում է պարբերականը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թագուհին արել էր այդօրինակ հայտարարություն նաեւ 2016 թվականին վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականից կարճ ժամանակ անց:

Նույն շարքից