Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վարորդը ԿԱՄԱԶ-ով կողաշրջվել է

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 38-ամյա Էդիկ Դ.-ն իր վարած ԿԱՄԱԶ-5410 մակնիշի 39 ՏՏ 736 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Էդիկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Նույն շարքից