Հասարակություն 

Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, որն սպառնացել է կրակահերթ բացել սուպերմարկետում

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ոստիկանները ձերբակալել են 26-ամյա Ռիչարդ Քլեյթոնին, որն սպառնացել է կրակահերթ բացել Walmart սուպերմարկետում: Այս մասին հայտնում է ABC-ն:

Ձերբակալումից երեք օր առաջ Քլեյթոնը հանդես է եկել տեսաուղերձով և տեղեկացրել, որ շուտով կստանա իր AR-15 ինքնաձիգը: Ապա նա բնակիչներին խորհուրդ է տվել մոտակա շաբաթվա ընթացքում չայցելել Walmart սուպերմարկետ:

Քլեյթոնն այժմ կալանավորված է և մեղադրվում է մարդկանց վախեցնելու համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի նույն սուպերմարկետի ցանցերից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 22 մարդ զոհվել էր, ևս 20-ը վիրավորվել էին: Ոստիկանությունը ձերբակալել էր հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է:

Նույն շարքից