Սիրիական լրատվամիջոցները սկսել են իրենց հոդվածներում անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը` հենց «ցեղասպանություն» անվանելով երիտթուրքերի իրագործած ոճրագործությունը: ՍԱՆԱ գործակալությունը, 99 տարի մոտ 1,5 միլիոն հայերի արյունը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության սուլթանների կողմից, չի չորացել և դեռ սպասվում է, որ մարդասպանների սերունդները կճանաչեն սպանության և արյունահեղության իրենց կեղտոտ պատմությունը:
Գործակալությունն իր հոդվածում անդրադառնում է հազարավոր փաստաթղթերի և վկայությունների առկայությանը, որոնք հաստատում են օսմանցիների ձեռքով 20-րդ դարի սկզբին ավելի քան 1.5 միլիոն հայերի սպանությունը: Եվ մինչև այժմ նրանք շարունակում են հերքել՝ բացականչելով ազատության և ժողովրդավարության մասին: Հոդվածում Արամ Ջորջյանը պատմում է, թե ինչպես են իրենց տեղահանել և ինչպիսի վայրագություններ են կատարել թուրքերը:
Հոդվածում նշվում է երիտթուրքերի երեք ղեկավարների` Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաների հրամանով Ստամբուլից հայ մտավորականներին արտաքսելու և նրանցից շատերին սպանելու, հայերին տեղահանելու, հայկական գյուղերի այրելու, ոչնչացնելու մասին:
Սկզբնաղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/759208/siriakan-lratvamijocnery-hayoc-cexaspanutyan-harcum.html