Քաղաքական 

Էրդողանը մեկնաբանել է իր իսկ հայտարարությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 1915թ.-ի դեպքերին առնչվող իր հայտարարությանն ու այն մեկնաբանել լրատվամիջոցների համար, տեղեկացնում է Sondakika կայքը։

 

«Հրապարակված ուղերձում միայն հայերի թոռներին չէ, որ ցավակցություններս եմ հղել։ Այդ ընթացքում մահացած օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել։ Նույն տարիներին միայն հայեր չեն զոհվել, այլ քաղաքացիներ էլ են զոհվել՝ թուրքեր, բոսնիացիներ, ալբանացիներ։ Բոլորի հոգիներին հանգստություն են մաղթում։ Նրանց հանդեպ տեղի ունեցածը ոգեկոչելուց բնական ի՞նչ կարող է լինել։ Սակայն, ցավոք, շատերը դա օգտագործում են որպես գործիք, ինչը սխալ է, և մենք դրան դեմ ենք հանդես եկել, ու միշտ ընդգծել ենք դա։ Մեր անելիք քայլից կարևոր է հակառակ կողմի անելիք քայլը։ Մենք միշտ առաջին քայլն ենք արել։ Վերջերս մեր արտգործնախարարն այնտեղ էր»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նույն շարքից