Այսօր՝ օգոստոսի 12-ին, երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
ՌԴ ԱԽ-ից հայտնում են, որ Երևանում Պատրուշևն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնելու, որին մասնակցելու են Ռուսաստանի և Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՌԴ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում գտնվելու է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով: