Իրանն ունակ է ձերբակալել ցանկացած նավը, այդ թվում նաև դրանք, որոնց ուղեկցում են ԱՄՆ և Մեծ Բրիտանիային ռազմածովային ուժերի նավերը: Այս մասին Аl-Mayadeen-ին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ադմիրալ Ալի-Ռեզա Թանգիսիրին:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Պարսից ծոցում իսրայելական նավերի հայտնվելը կարող է հանգեցնել պատերազմի:
Ադմիրալի խոսքերով, Կորպուսի ռազմածովային ուժերն ապահովում են Հորմուզի նեղուցի անվտանգությունն, արտասահմանյան նավերի ներկայության անհրաժեշտություն չկա:
Թանգիսիրին նշել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունակ է նավթ արտահանել: