Պատգամավորը սոցիալական ցանցում գրառում է անում այն մասին, որ Արցախում եղած ժամանակ անձամբ իրեն բարձրաստիճան սպաները պատմել են, թե ինչպես են պարբերաբար «մուծվել» վերադասին: Այսքանով կարող էի ավարտել գրառումս, քանզի մնացյալը, մասնավորապես հետագա տրամաբանական քայլերը, ավելի քան՝ պետք է ակնհայտ լինեին:
Սակայն շարունակեմ. այս հայտարարությանը հաջորդել է սոսկ օգտատերերի մի ստվար հատվածի արձագանքը՝ իրենց բնորոշ լեքսիկոնով արդեն դատավճիռներ արձակելու տեսքով, մի մասն էլ՝ կտրականապես հերքում է և ապացույցներ է պահանջում:
Այս համատեքստում արժե ուշադիր ընթերցել Մելանյա Պետրոսյանցի «Օրենքով գողը» վիպակը ...
Գևորգ Դանիելյան