Հասարակություն 

Կան բռնության տեսակներ, որոնք հնարավոր են միայն կնոջ նկատմամբ. Իմքայլական պատգամավոր

Ընտանիքը յուրահատուկ հոգածության առարկա է և այնտեղ տեղի ունեցած բռնությունների հետ առնչվելու համար պետք է ունենանք յուրահատուկ գործիքակազմ: Այս մասին Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Խոսելով կանանց նկատմամբ բռնության մասին՝ Կարապետյանը նշեց, որ ըստ կոնվենցիային հարող մոտեցումների, եթե կնոջ նկատմամբ բռնություն է կատարվել նրա սեռի պատճառով, պետք է յուրահատուկ, առանձին հոդված ունենալ:

Կարապետյանի խոսքերով, կան բռնության տեսակներ, որոնք հնարավոր են միայն կնոջ նկատմամբ, օրինակ հղիության հարկադիր ընդհատում. «Դա տղամարդկանց դեպքում հնարավոր չէ»:

Ինչ վերաբերում է կոնվենցիայում գենդերային ինքնության հիմքով բռնության մասին ասվածին, պատգամավորը նշեց, որ ըստ կոնվենցիայի, դա այն բռնությունն է, որը տեղի է ունենում կնոջը վերագրվող դերի պատճառով, օրինակ եթե կնոջը եկամտի միջոցից զրկեն՝ թույլ չտալով աշխատել: Սա տղամարդու դեպքում դժվար է պատկերացնել:

Նույն շարքից