Բարի օր Ռազմական Տեսանյութեր 

Ընթանում են երկկողմանի շատ ինտենսիվ ինժեներական աշխատանքներ. ՀՀ ՊՆ փոխնախարար

analitik.am

Վերջին շրջանում հակառակորդի հետ շփման գծում ունեցել ենք մեկ զոհ՝ մի քանի շաբաթ առաջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության փոխնարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով հայկական բանակում կորուստների մասին:

Բալայանը նշել է, որ վերոնշյալ դեպքում համարժեքից ավել պատասխան է տրվել. «Եթե հետևեք ադրբեջանական սոցիալական կայքերին, ոչ համարժեք պատասխանները հստակ արտացոլված է»:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, փոխնախարարն ասել է, որ վերջին գոնե 1-2 շաբաթվա ընթացքում կրակոցները սովորականից շատ են եղել, ինչն ինժեներական աշխատանքների արդյունք է. «Ընթանում է երկկողմանի շատ ինտենսիվ ինժեներական աշխատանքներ: Մենք որևիցե կերպ հնարավորություն չենք տալու հակառակորդին առաջխաղացում ունենալ: Մենք մեր ինժեներական աշխատանքի շնորհիվ ունենք նշանակալի ձեռքբերումներ: Մենք բավական հաջողությամբ կատարում ենք մեր առջև դրված խնդիրները»:

Նույն շարքից