Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է հայերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և հույս հայտնել, որ դրան նույն ոգով քայլեր կհաջորդեն: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ֆյուլեն, մասնավորապես, գրել է. «Ողջունում եմ վարչապետ Էրդողանի հայտարարությունը հայերի վերաբերյալ, հաշտեցումը ԵՄ կարևոր արժեք է: Հուսով եմ՝ այս ոգով քայլեր կհաջորդեն»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի նախօրեին «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարություն էր արել, որտեղ 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին ցավակցություն հայտնել։