Քաղաքական 

Հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը Ռուսաստանի հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակ ուներ. ՌԴ դեսպան

Նախորդ դարասկզբին տեղի ունեցած ոճրագործության ճանաչման առաջին հայտարարություններից է ՌԴ Պետդումայի 1995թ. ընդունած փաստաթուղթը, որն այդպես էլ կոչվում է.  «1915-1922թթ. Հայոց ցեղասպանության դատապարտումը»: Այս մասին ապրիլի  24-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

 

 

Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ հայտարարությունում նշվել էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը Ռուսաստանի հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակ ուներ: «Սա  փոխկապակցված է, եւ դրա համար մենք պետք է ճիշտ գնահատական տանք նախորդ դարասկզբի դեպքերին», - հայտարարել է դեսպանը:

Նույն շարքից