Հասարակություն Բարի օր 

Ռուսաստանցիների 15 տոկոսը 1989 թվականի ամենակարևոր իրադարձություն է համարում ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների մեծ մասը՝ 56 տոկոսը, 1989 թվականի ամենակարևոր իրադարձություն են համարել Աֆղանստանից ռուսական զորքերի դուրսբերման ավարտը: Երկրորդ տեղում (24 տոկոս) Բեռլինի պատի փլուզումն է և երկու Գերմանիաների միացումը:

Ամենակարևոր իրադարձությունների եռյակը եզրափակում է հանքափորների գործադուլը՝ 19 տոկոսով:

Ցանկում հայտնվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այն ամենակարևոր իրադարձություն է համարել հարցվածների 15 տոկոսը:

Նույն շարքից