Պենտագոնը ամերիկական զորքեր է ուղարկում Լեհաստան և Բալթյան երկրներ՝ զորավարժություններ անկացնելու համար, միաժամանակ այդ զորքերը կապահովեն տարածքային անվտանգությունը ռուսական ագրեսիայից:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է. «Դա ռուսական պրովակացիա է, մի խաբնվեք դրան: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի արևելյան շրջանների անկայունությունը և այն, որ ռուսական զորքեր են ուղարկվում Ղրիմ, արդեն մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում »: Չորեքշաբթի 150 դեսանտներ են ուղարկվել Լեհաստան, Ուորենի խոսքով դրանք հրաձիգների և սնայպերների խումբ են: «Մենք մեր դաշնակիցներին ասում ենք, որ մենք հոգ ենք տանում նրանց անվտանգության մասին»: