The Guardian –ի թղթակից Էվեն Մակասկին անդրադարձել է Ուկրաինայի սահմանում և Կասպից ծովում տեղակայված ռուսական զորքերին: Նա գրել է.
«Վաղուց անցել են այն ժամանակները, որպեսզի Ռուսաստանը իր բանակի հզորությունը կարգավորելու համար զորավարժություններ անցկացնի: Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանում ռուսական զորքերի տեղակայումը պրովակացիա է, ոչ թե զորավարժություն, որն ուղղած է այդ տարածքում վախի ու անկայունության մթնոլորտ առաջացնելուն: Այլ երկրներ նույնպես կարող են զորավարժություն անցկացնել, որպեսզի ճնշում գործադրեն հակամարտող կողմի վրա: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պարբերաբար ստուգումներ են անցկացնում ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի լավ հարաբերություններ ձևավորեն տարբեր տարածաշրջաններում և տեղյակ լինեն կատարվող իրադարձություններին և պատրաստ լինեն սպասվելիք ճգնաժամին:
ԱՄՆ-ն 600 զիվոր է ուղարկել Լեհաստան և Բալթյան երկրներ, կրկին «զորավարժությունների» համար: Սակայն ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չունեն մտադրություն սադրիչ քայլեր ձեռնարկելու, ինչպես անում է Ռուսաստանը»: