Քաղաքական 

Հրայր Թովմասյանը՝ Օբամայի ելույթի մասին

Թե ինչ կասի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի համար երկրորդական է։

«Ցավոք, աշխարհն էլ այդքան արդար չէ, որ այդ խնդիրների վերաբերյալ այդքան արդար լինի: Աշխարհում էլ ուժեղներ ունեն իրենց շահերը, և միշտ էլ հայկական հարցը կարող է դառնալ շահարկման խնդիր: Քանի դեռ ԱՄՆ-ի շահերից չի բխում, ապա մի սպասեք նրան, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Ծիծեռնակաբերդում այսօր երթի մասնակցող Հրայր Թովմասյանը։

«Թե ինչ կասի Բարաք Օբաման, ինչ բովանդակությամբ կասի, դա ինձ համար երկրորդական է: Գլխավորն այն չէ, թե նա կասի «Ցեղասպանություն» թե չէ, գլխավորն այն է, թե մենք ինչ Հայաստան ենք ունենալու: Ես այնպիսի հայրենիք եմ ուզում, որ աշխարհում որևէ հայի հետ չկրկնվի այն, ինչ եղել է 1915 թվականին: Իսկ դա նշանակում է շատ ավելի ուժեղ ու կազմակերպված պետություն»,-հավելեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Նույն շարքից