Քաղաքական 

ԱՄՆ-ն Ճապոնիայի դաշնակիցն է. Օբամա

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման այցելել  էր  Ճապոնիա, որպեսզի կանխի Չինաստանի հարձակումը Ճապոնիայի վրա: Նրա այցելությունը նպատակ ուներ նաև օգնել Հարավային Կորեային վտանգավոր  իրավիճակից դուրս գալու համար:  Օբաման  Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ զրույցի ժամանակ ասել է. «Չինաստանի վերաբերմունքի փոփոխությունը  Հարավային Կորեայի  նկատմամբ խիստ կարևոր է:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով այժմ պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում, հայտարարել է, որ վիճահարույց Սենկակու (չինարեն՝ Դյաոյույդաո) կղզիների հարցում Միացյալ Նահանգները կպաշտպանի ոչ թե Չինաստանին, այլ Ճապոնիային։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հակամարտության սրման դեպքում Վաշինգտոնն անհապաղ օգնության կհասնի իր դաշնակից Ճապոնիային։

 

Արևելաչինական ծովում գտնվող կղզիները Ճապոնիայի ու Չինաստանի հակամարտության պատճառ են դարձել։ Կղզիները գտնվում են Ճապոնիայի տիրապետության տակ, սակայն Չինաստանը պնդում է, թե ինքն է դրանց սեփականատերը։

Նույն շարքից