Տեսանյութեր Հասարակություն 

Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերը նոր մակարդակի վրա դրեց. Հարություն Թահմազյան /տեսանյութ/

Համահայկական ամառային 7- րդ խաղերին մասնակցող Կիպրոսի թիմի պատասխանատուն Հարություն Թահմազյանն է, ով նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է:

Թահմազյանի խոսքերով, բացի ամեն ինչից, ինքն իրեն բախտավոր է զգում Համահայկական խաղերի շնորհիվ, քանի որ աղջիկը դրանց շնորհիվ ծանոթացել է լոնդոնցի մի մասնակցի հետ, և մեկ ամիս առաջ տեղի է ունեցել նրանց հարսանիքը. «Սա կարծեմ համահայկական խաղերի 4-րդ կամ 5-րդ ամուսնությունն է»:

Կիպրոսի թիմի ղեկավարը վստահ է, որ Համահայկական խաղերի շրջանակներում կան նաև մասնակիցներ, որոնք Հայաստան են գալիս ուղղակի գալու համար, ինչն արդեն հաղթանակ է և պարտադիր չէ, որ անպայման հաղթեն մրցույթներում:

Նույն շարքից