Լեհաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ խորհրդարանի հատուկ որոշմամբ, դրանով տալով տեղի ունեցածի քաղաքական և բարոյական գնահատականը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
«Բայց, միաժամանակ, մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրների կայուն լուծումը և խաղաղության հաստատումը հնարավոր է միայն երկխոսության ճանապարհով»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը նշեց նաև, որ թեև Թուրքիայի հետ բանակցությունները հիմա սառեցված են, սակայն դա ժամանակի հարց է:
«Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության նախագահի՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասաց դեսպան Ռաչինսկին: