ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանությունը չճանաչել ու ժխտել նշանակում է, որ Թուրքիայի իշխանություններն այսօր էլ շարունակում են ոճրագործությունը»,- ասաց նա:
«Հայաստանի կողմից այս կարևորագույն հարցում չի կարող ոչ մի զիջում լինել, քանի որ մենք 1,5 միլիոն նահատակ ենք տվել և այդ մասին ընդգծել է նաև երկրի ղեկավարը»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ մեր խնդիրը ոչ միայն մեր իրավունքների վերականգնումը պետք է լինի, այլ նաև այն, որ այլևս երբեք նման բան չկրկնվի: