Քաղաքական 

Թուրքիայի նախկին նախագահն անդրադարձել է Էրդողանի ուղերձին

Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ ՍուլեյմանԴեմիրելն արձագանքել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ուղղված հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Թուրքիայի նախկին նախագահն ասել է. «Դրանք շատ ցավոտ և դժվար օրեր էին: Այդ օրերն ափսոսանքով ու ցավով ենք հիշում»: Դեմիրելը միաժամանակ անդրադարձել է նաև ապրիլի 23-ին Էրդողանի արած հայտարարությանը` ընդգծելով, որ դա «նրա անձնական իրավունքն է»:

 

Նույն շարքից