Բարի օր Հասարակություն Պատահարներ 

ԱԺ աշխատակիցներից մեկի առողջությունը կտրուկ վատթարացել է. Բաբայանն ահազանգում է ու հորդորում

analitik.am

Այսօր առավոտից ԱԺ աշխատակազմի մի քանի տասնյակ աշխատակիցներից արդեն ստացել եմ դժգոհություններ ղեկավար կազմի կողմից աշխատողների նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումների մասին:

Ստացածս տեղեկություններն անհանգստացնող են, հատկապես հաշվի առնելով աշխատողներից մեկի առողջության կտրուկ վատթարացման դեպքը: Ըստ այդ տեղեկությունների համատարած և կոպտորեն խախտվում են անձանց աշխատանքային իրավունքները:

ԱԺ աշխատակազմի ղեկավարին հորդորում եմ ցուցաբերել խոհեմություն, զերծ մնալ ապօրինություններից և սեղմ ժամկետում վերականգնել աշխատողների խախտված իրավունքները:

ԱԺ նախագահին առաջարկում եմ իրավիճակը վերցնել խիստ հսկողության և բացառել հնարավոր բոլոր ապօրինությունները:

Արսեն Բաբայան

Նույն շարքից