Քաղաքական 

1915-ի զոհերի հոգիներից և հիշատակից ներողություն ենք խնդրում. թուրք հոդվածագիր

Թուրքիան այլևս պետք է անկեղծ լինի 1915թ.-ի տեղահանության ցավերի հանդեպ, և հարցը ոչ թե «դիվանագիտական գլխացավ» ընկալի, այլ իր պատմության՝ լուսավորման կարիք ունեցող էջ։ Այս մասին ասել է «Զաման» օրաթերթի հոդվածագիր Ահմեթ Թուրան Ալքանը։

 

«Իրականությունն այն է, որ 1915թ.-ին հազարավոր, հարյուր հազարավոր հայ քաղաքացիներ մեր ղեկավարներ չունենալու, անօգնականության, անփութության հետևանքով զոհվեցին։  Այդ սև տարուց մուսուլման բնակչությանը մնացած սև ժառանգությունը 100 տարի շարունակ մեզ կեղծ հանգստության մեջ է պահել։ Մեր հայ եղբայրներին պատճառած այս մեծ ցավի համար շատ ենք ցավում։ Մենք էլ ցավ տեսանք, ծանր գին վճարեցինք։ Երանի դա երբեք տեղի ունեցած չլիներ, երանի հնարավոր լիներ 1915 արյունոտ թվականը փորել ու հանել մեր պատմության միջից»,-ասել է նա։

 

Ալքանը ներողություն է խնդրել աղետի հետևանքով կյանքից զրկվածների հոգիներից, նրանց հիշատակից, զոհերի մերձավորներից, և նշել, որ իրենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայի ներողություն են պարտք։

 

«Անատոլիայի ամենաուժեղ, արարող հայ ժողովրդի հետ կողք կողքի քայլել կցանկանայինք։ Դա բոլորիս համար ավելի լավ կլիներ։ Այո՛, բաց և անկեղծ լեզվով իրականության համար ներողություն պետք է խնդրենք, մեծ հաշտության համար այդ մեծ ցավերին առերեսվել է անհրաժեշտ»,-ասել է նա։

Նույն շարքից