Միջազգային Հասարակություն 

Հարցաքննությունից հետո Պորոշենկոյի վրա ձու են նետել

Կիևում հետաքննության պետական բյուրոյի շենքը լքելուց հետո Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ձու են նետել:

«Ընդդիմախոսները ձու են նետել Պորոշենկոյի վրա, բայց դրանք չեն դիպել նրան» ,-թվիթերյան իր էջում գրել է լրագրողներից մեկը:

Պորոշենկոն, հարցաքննվելուց հետո, լրագրողներին խոստացել է ճեպազրույց անցկացնել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետաքննության պետական ​​բյուրոն բացահայտել է Պյոտր Պորոշենկոյի հետ կապված քրեական գործերով բոլոր տեղեկությունները։ Վարույթ է հարուցվել 13 դեպքով, որոնցից վերջինը կապված է եղել կեղծ փաստաթղթերով Մալդիվներ մեկնելու հետ:

Նույն շարքից