Միջազգային Հասարակություն 

Նարգիզը Ֆադեևի հետ կոնֆլիկտից հետո որոշել է գնալ «մենաստան» /Լուսանկար/

Երգչուհի Նարգիզ Զաքիրովան որոշել է մենաստան գնալ այն բանից հետո, երբ խզել է իր գործնական կապը պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի և նրա ՄԱԼՖԱ կենտրոնի հետ:

«Հանգամանքների բերումով գնում եմ մենաստան: Ո՞վ է իմ հետ, աղջիկներ»,-գրել է երգչուհին Instagram-ի իր էջում՝ հրապարակելով բարձրակրունկ կոշիկներով միանձնուհիների լուսանկար:

https://www.instagram.com/p/B0_THQ5FdG-/?utm_source=ig_embed

Երգչուհին հրապարակմանը կից տեղադրել է նաև «Նարգիզը սիրում է իրեն» և «Զգուշացեք Նարգիզից» հեշթեգերը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Նարգիզի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է երգչուհու հետ պայմանագիրը խզելու մասին Մաքսիմ Ֆադեևի որոշման մասին: Դրանից հետո Զաքիրովան ինքն է ասել, որ կենտրոնի ղեկավարությունը խափանել է օգոստոսի համար նախատեսված համերգները:

Նույն շարքից