Հասարակություն Պատահարներ 

Նոր Գեղի համայնքում բռնկված հրդեհի հետևանքով նաև ծառեր են ջերմահարվել

analitik.am

Օգոստոսի 12-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:54-ին, մարվել՝ 14:34-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 պտղատու և 2 դեկորատիվ ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Նոր Գեղի գյուղի բնակիչները:

Նույն շարքից