Հասարակություն 

Հայկազ Բաղմանյանին կձերբակալե՞ն

analitik.am

Եթե մեկ ամիս առաջ Տավուշի անտառներից դուրս էր գալիս 150 մեքենա, այժմ դուրս է գալիս 5 մեքենա և բոլորն էլ օրինական ճանապարհով են փայտը հանում անտառից. մենք զսպեցիքն անտառհատումները: Տավուշի մարզպետարանում լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նա նաև նշեց, որ ձերբակալվածները այն մարդկանց շարքից են, ովքեր վերջերս անտառհատումների հարցով ակցիա էին արել և ուժ էին գործադրել ոստիկանության նկատմամբ:

Ընդհանրապես, ըստ Չոբանյանի, տասնյակ քրեական գործեր են հարուցվել մարզում՝ թե՛ անօրիանական անտառհատումների, թե՛ կոռուպցիայի դրսևորումների առնչությամբ. կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվում տարբեր ոլորտներում`դպրոցներ, գերատեսչութուններ, համայնքային ծառայություններ:

«Տասնյակ բացահայտումներ են եղել, տասնյակ քրեական գործեր կան՝ և՛ ուժային կառույցներ, և՛ անտառներ, և՛ դպրոցների: Բոլոր ոլորտներում բացահայտումեր կան, հետաքննություն է գնում, խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է»,- ասաց նա, հավելելով, որ վերջին օրերին ավելացել է քրեական գործերի թիվը:

«Այսօր մեզ մոտ բացակայում է համակարգային կոռուպցիան, այսօր անօրինական անտառհատում չկա»,- արձանագրեց Հայկ Չոբանյանը՝ հավելելով, թե մոտեցումը հստակ է՝ բոլոր ոլորտներում պետք է վերականգնվի օրինականությունը, որից հետո երկիրը կարող է ուշքի գալ, և այն գումարները, որոնք սնում էին կոռուպցիայով զբաղվողներին, պետք է գան պետական բյուջե:

Նա չբացառեց, որ որոշ տեղերում դեռևս, ավանդույթի ուժով, մնացել են կոռուպցիոն դրսևորումները՝ հավելելով «մենք զսպաշապիկ ենք հագցնում, և իրավապահ մարմինները խիստ հսոկողություն են իրականցնում»:

Հայկ Չոբանյանը խնդիր է տեսնում այն մարդկանց շրջանում, ովքեր զբաղվել են ծառահատումներով տարիներ շարունակ և այսօր մնացել են անգործ: Նրանց համար շոկ է 45 տարեկանում այլ գործով զբաղվելը, սակայն նա ելքը տեսնում է. նախ ծրագրեր պետք է անել ու նրանց ներգարվել աշխատանքներում, նաև կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվել, որի համար արդեն նախկին անտառահատները որոշ ռեսուրսներ ունեն:

Մարզպետը չկարողացավ ասել, թե կոնկերտ քանի մարդու մասին է խոսքը, սակայն շեշտեց, որ նրանք կներգրավվեն ծրագրերում ու չեն մնա առանց աշխատանք:

Հայկ Չոբանյանը խոսեց նաև անօրինական անտառհատումների ոլորտում կոռուպցիայի մասին՝ նշելով, որ եղել են արտոնյալ աշխատատեղեր, որոնք չէին կարող գոյություն ունենալ առանց հովանավորչության, պատահական քաղաքացին չէր կարող մտնել անտառ և ծառ հատել, նրան կբռնեին, իսկ թե հատկապես ով է եղել անօրինական անտառհատումների հովանավորը, Հայկ Չոբանյանը չնշեց:

Analitik.am-ին հայտնի է դարձել, որ վերոնշյալ հարցում շրջանառվում է գեներալ Հայկազ Բաղմանյանի անունը, ով այդ տեղեկությունների համաձայն, հովանավորել է Տավուշի մարզում անօրինական անտառհատումները՝ այն վերածելով բիզնեսի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից