Քաղաքական 

Էրդողանը հնարավորություն ուներ ճանաչել Ցեղասպանությունը, բայց չարեց. Խաչիկ Ասրյան

Թուրքիան, ի դեմս վարչապետ Էրդողանի, գնում է մի ճանապարհով, որը կարող ենք վստահ անվանել սուլթանիզմ: Այս մասին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրականհասարակականկազմակերպության նախագահԽաչիկ Ասրյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 



«Էրդողանն անցած տարիներին հնարավորություն ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչել, սակյան նա դա չարեց և այսօր` 100-ամյա տարելիցի շեմին, հանդես է գալիս հայտարարությամբ»,- ասաց Ասրյանը:


Նա նշեց, որ իր` որպես ՀՀ  քաղաքացու համար ընդունելի չէ Էրդողանի հայտարարությունը:


 Խաչիկ Ասրյանը կոչով դիմեց Արցախյան հերոսամարտ անցած հայ ժողովրդին: «Միշտ եղեք գոտեպնդված, եղեք ուժեղ, գիտակցեք մեր աշխարհագրական դիրքը, գիտակցեք սուլթանիզմի ճանապարհով ընթացող Թուրքիայի ղեկավարների մտահղացումները և նրանց ոչ ժողովրդավար մոտեցումը` հայերիս և Հայաստանի հանդեպ: Հայ ժողովուրդը պետք է համախմբված լինի ազգային բանակի, ՀՀ նախագահի և հայոց պետականության շուրջը` կերտելով մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան: Սա է մեր միակ փրկությունը»,-ասաց Ասրյանը:


 

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն:

 

Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Նույն շարքից