Հասարակություն 

Երևանը դարձել է Մոսկվայից մեկնող զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունն ամռանը

Ռուսական Туту.ру զբոսաշրջային ծառայություններ մատուցող պորտալի փորձագետները վերլուծել են հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնված ավիատոմսերի տվյալները և կազմել են Մոսկվայից մեկնումների ամենատարածված ուղղությունների ցանկը:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամենատարածված արտասահմանյան ուղղությունն այս տարվա ամռան ամիսներին դարձել է Երևանը:

Մոսկվա-Երևան երթուղով երթևեկող ուղևորների թիվը կազմել է 5.9 տոկոս: Համենատության համար նշվում է, որ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 4.7 տոկոս: Հետադարձ ուղղությամբ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 16 160 ռուբլի (2018-ի համեմատ՝ 4 տոկոսով աճել է):

Երևանին ցանկում հաջորդում են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքը: Գրեթե կրկնակի կրճատվել է Մոսկվայից Թբիլիսի մեկնող ուղևորների թիվը:

Նույն շարքից