Գլխավոր Հասարակություն 

Ինչպես է Արայիկ Ղազարյանը հայտնվել սահմանի ադրբեջանական կողմում

analitik.am

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա, արդյո՞ք օպերատիվ կապով խոսվել է այս մասին, նշեց, որ այս պահին որևէ նորություն չկա:

Ինչ վերաբերում է վարկածներին, թե ինչպես է Ղազարյանը հայտնվել սահմանի մյուս կողմում, ՊՆ խոսնակը նշեց, որ քննություն է ընթանում. «Կիմանաք»։

Հարցին՝ հնարավո՞ր է առևանգած լինեն, Հովհաննիսյանը պատասխանեց, թե չի կարծում. «Բայց ես չեմ ուզում գնահատական տալ ինչ-որ վերսիային։ Սպասենք քննությանը, կերևա»։

 

Նույն շարքից