Քաղաքական 

Ռուսաստանը կոչ է արել դատապարտել Ուկրաինայի հարավ-արևելքում բռնությունները

Ռուսական իշխանությունները կարծում են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պետք է հրապարակայնորեն դատապարտի ուկրաինական իշխանությունների կողմից երկրի հարավ-արևելքի բնակիչների դեմ բռնությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է Комсомольская правда-ն։

 

«Ես զանգահարել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և առաջարկել նրան հրապարակայնորեն դատապարտել Ուկրաինայի քաղաքական ընդդիմության դեմ ռազմական ուժի կիրառումը»,- ասել է Չուրկինը։

 

Նա նշել է, որ երկրի հարավ-արևելքում բռնության շարունակման դեպքում Ռուսաստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Չուրկինի խոսքով՝ դեռևս կան ուկրաինական ճգնաժամը ժնևյան պայմանավորվածությունների շրջանակում կարգավորելու շանսեր։

 

«Ես կարծում եմ, որ կա հնարավորություն ժնևյան համաձայնագրին վերադառնալու համար։ Այլ ռացիոնալ ճանապարհ չկա, և մենք պնդում ենք դրան վերադառնալու հարցում»,-հավելել է Չուրկինը։

Նույն շարքից