Հասարակություն 

Արդեն իսկապես անհասկանալի է դառնում Ձեր կեցվածքը. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

Անկեղծ ասած, ապշեցի այս հրապարակումից:

Այսինքն՝ Գյումրիում ռոք ունենա՞լն է գյումրեցուն տանջող կարևորագույն խնդիրը:

Պարոն Փաշինյան, կներեք, բայց ո՞վ է Ձեզ նման ապատեղեկատվություն տրամադրել:

Գյումրեցին արժանապատիվ աշխատանքի, մարդավայել ապրելակերպի կարիք ունի, այլ ոչ թե ռոք երաժշտության: Ռոք երաժշտությունը, նախ, դժվար թե շատ գյումրեցու է հոգեհարազատ, երկրորդ, ռոքը լսում են անհոգ մարդիկ:

Աշխատանք ու արժանապատիվ կյանք չունեցող գյումրեցու ինչի՞ն է պետք ռոքը:

Արդեն իսկապես անհասկանալի է դառնում Ձեր կեցվածքը...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից