Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Աթամբաևին մեղադրում են սպանության և պետական հեղաշրջման փորձի մեջ. Նրան ցմահ ազատազրկում է սպառնում

analitik.am

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պատրաստվել է պետական հեղաշրջում իրականացնել: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օլումբաևը, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Նրան արյուն էր անհրաժեշտ, որպեսզի հեղաշրջում իրականացնի: Դա էր նրա մտահաղացումը»,-ասել է ուժայինը՝ հավելելով, որ հատուկ ծառայություններին հանձնարարաված է եղել ամեն գնով բերման ենթարկել վերջինիս:

Միևնույւն ժամանակ նշվում է, որ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ ծանր հանցագործությունների մեջ: Նրան մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդառության, իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Աթամբաևին ցմահ ազատազրկում է սպառնում:

Նույն շարքից