Քաղաքական 

Սաշուր Քալաշյանը խորապես հիասթափված է

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խորապես հիասթափված է քաղաքաշինության նախարարի պաշտոնում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նշանակմամբ:


Նշենք, որ Նարեկ Սարգսյանը ամիսներ առաջ հեռուստաընկերություններից մեկի եթերում հյուր լինելով, հայտարարել էր, որ ինքը «կենտրոնի ճարտարապետ է», ինչը մի փոքր զարմացրել էր:

Սաշուր Քալաշյանը նույնպես զարմացած է, քանի որ ասաց, որ նման բան չկա: «Նման բան գոյություն չունի առհասարակ։ Ինքը բաներ է արտահայտում, որոնք իրականության մեջ երբևիցե չեն շրջանառվել: Հիմա դա ես չգիտեմ՝ համարեմ իր նորարարությա՞ն, թե անտեղյակության ոգուն հարիր»,- ասաց Սաշուր Քալաշյանը։


Նույն շարքից