Հասարակություն 

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինվորի մասին

analitik.am

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Արցախի ԱԳՆ

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր.

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Նույն շարքից