Գլխավոր Հասարակություն 

Դավիթ Տոնոյանը կարծում է, որ սահմանը հատած հայ զինվորը մոլորվել է

analitik.am

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն, անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին, կարծիք է հայտնել, որ վերջինս մոլորվել է, ինչի արդյունքում էլ հատել է սահմանը՝ հավելելով, որ դեռևս քննություն է ընթանում, ինչի արդյունքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանը՝ արդյո՞ք Ղազարյանը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե՝ ոչ, և այլն:

Տոնոյանը հորդորել է լրատվամիջոցներին և քաղաքացիներին չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հայտարարություններին, թե Արայիկ Ղազարյանն իր կամքով է հայտնվել Ադրբեջանում՝ հանձնվելով թշնամու ուժերին:

Նախարարը նաև նշել է, որ Ղազարյանին վերադարձնելու համար աշխատանքներն արդեն սկսված են:

Նույն շարքից