Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին galatv.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջ չունեցող է և ասել, որ թող կարգավորի ՄԱԿ-ը:
Ի պատասխան հարցի, թե որքան կտևի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը, և իր կարծիքով ինչ ելք կա այդ իրավիճակից դուրս գալու համար, ռուսաստանցի քաղաքական գործիչը հայտարարել է. «Դա վերջ չունեցող հիմնախնդիր է. Բաքուն Երևանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի կարող, ինչպես Թբիլիսին Ցխինվալի և Սուխումի հետ, ինչպես Իսրայելը և արաբները, ինչպես Հնդկաստանը և Պակիստանը՝ Քաշմիրի և Ջամմուի: Թող այդ հարցերը կարգավորի ՄԱԿ-ը: 2 երկրներ վիճելի տարածքները երբեք չեն համաձայնվի հանձնել մեկմեկու. կամ մեծ երկիրը՝ ինչպիսին Ռուսաստանն է, պետք է որոշում կայացնի, և բոլորը պետք է այդ որոշմանը ենթարկվեն: Առայժմ աշխարհում շատ խնդիրներ կան և բարդ է զբաղվել միայն մեկով»: