Հասարակություն 

Դպրոցի փոխտնօրենը նորմալ է համարում մետաղի ջարդոն հանդիսացող գույքը երրորդ հարկից դուրս նետելը

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատերերից Մագդա Մարիանն իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են N118 դպրոցի սենյակներից մեկում ինչ-որ իրեր դուրս նետում: Օգտատերը գրում է, որ հրաշքով է փրկվել գրատախտակի տակ հայտնվելուց:

Analitik.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ղուկասյան Անուշն ասաց, որ իրենք իրավունք ունեն 10 տարի շահագործված գույքը հանձնել որպես մետաղի ջարդոն. «Բանվորներին բերել ենք, ներսում սեղանը, աթոռը, երկաթը կտրտում են, որպեսզի հետո կարողանան բարձել ավտոմեքենան, որ տանենք հանձնեք: Բնականաբար երրորդ հարկից հո ամեն րոպե չեն իջնելու, բարձրանան: Ներքևում կույտ են արել, վերևից գցում են այդ կույտի վրա: Ոչ ասֆալտն են փչացնում, ոչ՝ որևէ գույք: Ընդ որում, այդ սեղան-աթոռները 76 թվից շահագործվում են: 2009 թվականից հետո ձեռք բերված որևէ գույք չի ոչնչացվում»:

Ղուկասյանը նշեց, որ անձամբ է հետևում գործընթացին՝ վստահեցնելով, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. «Ներքևում մարդ չկա անցնող: Դպրոցի տարածքը փակ տարածք է: Մարդիկ դպրոցի ներսի մասից են գցում ու նայում են, թե ուր են գցում: Որևէ մեկի գլխին չի ընկել: Եթե այդքան լավ տեսանկարահանողներ էին, թող ուրբաթ օրը ժամը 4-ին նկարեին, թե ինչպես են շենքի դիմացի մասից պաժառ տվել: Երեխեքը, չգիտեմ ով: Մարդիկ դույլերով ջուր էին լցնում, որովհետև գազի խողովականեր են անցնում: Այդ ժամանակ թող ահազանգեին, որ իրենց բակի երեխաները հրդեհում են դպրոցի տարածքը»:

Մեր զրուցակիցը նշեց, որ դպրոցը ցանկապատ է, չկա անցնելու տեղ, որ մարդն անցնի. «Ուղղակի շենքի չուզող ժողովրդի շանտաժն է»:

Փոխտնօրենն ասաց, որ անձամբ հետևում է, որ որևէ մեկի կյանքին վտանգ չսպառնա, դպրոցը շատ կարգավորված է, թերի բան չի կարող լինել:

Նույն շարքից