Թուրքիայի կողմից 1915թ.-ին զոհված հայերի հարազատներին ցավակցելը չպետք է որպես թուլություն ընկալվի։ Այս մասին NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
«Թուրքիայի ցավակցությունները հայերի հասցեին, որոնք զոհվել են 1915թ.-ի իրադարձությունների հետևանքով, թուլության նշան չեն, այլ բարձր մշակույթի ցուցիչ»,-ասել է նա։
Արտգործնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ժողովուրդ հիշողություն ունի, սակայն դա չի նշանակում, որ 1915թ.-ի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով։
Նա նշել է, թե «իրենք Հայաստանից ցավակցություններ չեն ակնկալում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների համար»։