Հասարակություն Տեսանյութեր 

Թուրքիայում զավեշտալի դեպք է գրանցվել. ցուլը մտել է խանութ /տեսանյութ/

analitik.am

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից:

Ադըյամանի Ալթընշեհիր թաղամասում ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, խանութ է մտել` խուճապ առաջացնելով հաճախորդների մոտ: Խանութում բոլոր բաժինները շրջելուց հետո, ցուլը ցուցափեղկը կոտրելով դուրս է եկել:

Այս ամենn արձանագրել են խանութի անվտանգության տեսախցիկները:

Նշվում է, որ ցուլը 6000 թուրքական լիրայի վնաս է պատճառել խանութին: Ավելի ուշ մսագործին հաջողվել է բռնել կենդանուն, որից հետո մորթվել է:

Ermenihaber

Նույն շարքից