Հասարակություն 

Պետք է ուղղակի զգույշ լինել, նուրբ լինել․ Հայկ Մարությանը դիմում է ՀՀ քաղաքացիներին

analitik.am

Մենք պատվիրել ենք 8000 պլաստմասե աղբաման ու, քանի որ, այսպես ասած, մենք մերոնցով ենք նստած կարող եմ պարզ ասել, թե ինչու պլաստմասե՝ այն երկու անգամ ավելի էժան է, քան` մետաղյա աղբամանները։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ 8000 մետաղյա աղբաման գնելու գումար քաղաքապետարանը չունի․ «Եվ մենք չէինք կարող քաղաքի կեսը մետաղյա դնել։ Դրա համար բերում ենք պլաստմասե աղբամաններ, իհարկե՝ որակյալ եվրոպական ստանդարտներին համապատասխան»։

Մարությանը նշեց, որ կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը․ «Պետք է ուղղակի զգույշ լինել, նուրբ լինել։ Պատկերացրեք սա ձեր բոլորինն է։ Մեր բոլորի գումարով ենք այս ամենը գնել։ Մենք պետք է պահպանենք դա»,-ասաց քաղաքապետը։

Նույն շարքից