Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գտնվելու վայրը ԱՄՆ-ում 4-5 օր եղել է անհայտ

analitik.am

«Փաստինֆոն»-ն գրում է.

«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Իսկ թե որտեղ էր գտնվելու ԱԺ նախագահը՝ Բոստոնից Նյու-Յորք ընկած ժամանակահատվածում՝ հուլիսի 21-25-ը, պաշտոնապես չի պարզաբանվել ի սկզբանե. Նա գտնվել է արձակուրդո՞ւմ,  օգտվելով պետական բյուջեի փողերով ԱՄՆ մեկնելու հնարավորությունից որոշե՞լ էր որպես տուրիստ զբոսնել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այցելել հարազատներին, թե՞ պարզապես խիստ աշխատանքային գրաֆիկով գաղտնի հանդիպումներ էին նախատեսվել»։

Մանրամասն՝ «Փաստինֆոն»

Նույն շարքից